Մոսկվայում սպանվեց տեղացի 45-ամյա ձեռնարկատեր Արա Խաչատրյանը: Կանգնեցնելով ավտոմեքենան ավտոտնակում, նա դուրս է գալիս փողոց եւ կանխազգալով, թե՞ ճանաչելով (ո՜վ գիտե), որ իրեն է մոտենում մարդասպանը, փորձում է նրան կանխել տրավմատիկ (ռետինե գնդակով) ատրճանակով, սակայն փոխարենը ստանում է չորս իսկական գնդակ գլխին: Լսելով կրակոցներ, ավտոկոոպերատիվի պահապանները վազում են դեպքի վայրը, բայց տեսնում են միայն արնաշաղախ զոհին:
Օկրուգի դատախազության կարծիքով, հնարավոր է, որ Խաչատրյանի սպանությունը կապված է նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ: Նա տնօրինում էր Մոսկվայի մարզում գտնվող մի ոչ մեծ փայտավերամշակման ձեռնարկություն, որի շուրջը կարող էին ծագել ֆինանսաքրեական խնդիրներ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա