Ինչպես տեղեկացանք Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթից, Տիխորեցկում անցկացված ձիասպորտի մրցումներում մեծ հաջողության է հասել տեղի հայազգի մարզիկ Հովհաննես Ամալյանը: Նա հաղթող է ճանաչվել երեք մրցաձեւում: «Օգոնյոկ» նժույգով Հովհաննեսը լավագույնն էր 500 մ մրցավազքում: Արգելքների հաղթահարման մրցումներում էլ հայազգի նժույգավարը լավագույն արդյունքը ցույց տվեց «Պրինց Աստերո» եւ «Զուռնա» նժույգներով:
Մրցումներում հանդես են եկել Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերի, Ռոստովի մարզի եւ Ադիգեյի հանրապետության մարզիկները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ