«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2006-08-30 | #165, 2006-08-31 | #166, 2006-09-01


ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ ԲԱՑՎԵԼ Է ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, անդրադառնալով այն տեղեկատվությանը, ըստ որի ռուսական կողմը Հայաստանի քաղաքացիների համար մինչեւ սեպտեմբերի 3-ը բացել է Վերին Լարսի սահմանային անցակետը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրեց հստակեցնել, որ խոսքը վերաբերում է միայն հետիոտն եւ մեքենաներով Հայաստան վերադարձող քաղաքացիներին, այլ ոչ թե բեռնատարներին կամ մարդատար ավտոբուսներին ու միկրոավտոբուսներին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4