Օգոստոսի 30-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան հանձնեց թարգմանիչ Թոմ Սամուելյանին:
«Ձեր թարգմանությունների միջոցով օտարներ եւ անգլիախոս հայորդիներ հնարավորություն ունեն ծանոթանալու այնպիսի կոթողային աշխատությունների, ինչպիսիք են Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութիւնը», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» եւ այլն», մասնավորաբար ասվում է հայրապետական կոնդակում, որ որպես կանոն գրվում է շքանշանով պարգեւատրելու դեպքում եւ հանդիսավորապես ընթերցվում շքանշանի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:
Ս. Մ.