«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2006-09-05 | #169, 2006-09-06 | #170, 2006-09-07


ՀՐԵԱ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Երուսաղեմի գործերի նախարար Յաակով Էդրին գերմանական «Թուերինգեր ալգեմայնեն» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Իրանին անխուսափելիորեն պետք է ռազմական հարված հասցվի: Նա ասել է, որ այդ գործողությունը կարող է իրականացվել նախքան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարության ավարտը:

Ընդսմին «սահմանափակ» ռազմական գործողության նպատակը պետք է լինի Իրանի միջուկային ծրագրի բաղադրիչների ոչնչացումը: Յաակով Էդրիի խոսքերով, ԱՄՆ-ը պետք է լուծի այդ խնդիրը` օգտագործելով իր ողջ զորությունը:

«Քանի որ Իրանի ղեկավարությունը շեշտը դնում է թե՛ զինված ուժերի եւ թե՛ նավթի վրա, ապա ուրիշ ընտրություն չի մնում», ընդգծել է Էդրին:

«Մնում է միայն ռազմական լուծումը: Որքան շուտ, այնքան լավ: Ապագայում ավելի դժվար կլինի. իրանցիները կպատնեշեն իրենց միջուկային արդյունաբերությունը, եւ ավելի դժվար կլինի ոչնչացնել նրանց զենքը», հայտարարել է հրեա նախարարը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4