Հոկտեմբերի 4-14-ը Հայ դերասանների միությունը, «ALFAEL» պրոդյուսերական կենտրոնը եւ Կովկասյան մշակութային ծրագրերի բյուրոն անց են կացնելու ՀԱՅ ՖԵՍՏ միջազգային թատերական 4-րդ փառատոնըՙ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ:
ՀԱՅ ՖԵՍՏ փառատոնը բավականին լայն արձագանք ստացավ համաշխարհային թատերական արվեստի ոլորտում: 2004 թ. միջազգային հեղինակավոր թատերական մի շարք կազմակերպությունների կողմից ճանաչվեց որպես կովկասյան տարածաշրջանի գլխավոր թատերական փառատոն:
Փառատոնին հանդես կգան շուրջ 350 մասնակից եւ բարձրաստիճան հյուրեր (հեղինակավոր արվեստագետներ, արտ մենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ, թատերագետներ) 30-35 երկրից, այդ թվումՙ 45 թատերախումբ Անգլիայից, Ավստրալիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Հոլանդիայից, Ալբանիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Բրազիլիայից եւ այլ երկրներից:
Մ. Բ.