«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2006-09-06 | #170, 2006-09-07 | #171, 2006-09-08


ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՈՒԺԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ

Ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունում, 2006 թվականի ընթացքում տարերային աղետների հետեւանքով տուժած հողօգտագործողներին օժանդակելու նպատակով, կառավարության որոշմամբ, աշնանացան հացահատիկային մշակաբույսերի սեփականատերերին կտրամադրվի օգնությունՙ մեկ հեկտար հրդեհված տարածքի հաշվով 35.000 դրամ գումարի չափով: Կառավարությունը հանձնարարել է հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանըՙ շրջվարչակազմերի ներկայացրած ցուցակների համաձայն, պահուստային ֆոնդից համայնքներին հատկացնել 29711500 դրամ: Եվս 381 մլն դրամ կհատկացվի գյուղնախարարությանը, որի կապակցությամբ հանձնարարվել է այս գերատեսչությանըՙ տարերային աղետից տուժած հողօգտագործողներին անտոկոս վարկի տեսքով հատկացնելու նպատակով ձեռք բերել դիզվառելիք եւ աշնանացան ցորենի սերմ: Ընդ որում, դիզվառելիքը կհատկացվի մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ը վերադարձնելու պայմանով, իսկ սերմըՙ երկու տարվա ժամկետովՙ յուրաքանչյուր տարի հավասար չափաբաժիններով վերադարձնելու պայմանով: Հանրապետության շրջանային վարչակազմերը պետք է սերմերն ու դիզվառելիքը համայնքներին հատկացնեն ըստ ավագանիների կողմից նախօրոք հաստատված ցուցակիՙ տուժած հողօգտագործողներին տրամադրելու համար, որի վերաբերյալ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Կառավարության վերոհիշյալ որոշմամբՙ հրդեհից տուժած աշնանացան ցանքսերի սեփականատերերի համար, որոնք ունեն աշնանացանի համար ստացված վարկային պարտավորություններ, մարումը տարժամկետվում է 2007-2008 թթ. ընթացքում հավասար մասերով մարելու պայմանով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4