«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2006-09-07 | #171, 2006-09-08 | #172, 2006-09-09


«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ «ՖՈՐԴ ՖԻԵՍՏԱ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՇԱՀՈՒՄՈՎ

«Արմենտել» ընկերության շարունակական խաղարկությունների շրջանակներում հուլիսի 19-ից օգոստոսի 31-ը կազմակերպվել էր SMS+GO խաղարկությունը: Ավարտված խաղարկության մրցանակների եւ խաղարկության գլխավոր մրցանակ «Ֆորդ ֆիեստա» ավտոմեքենայի հանձնումը տեղի ունեցավ երեկ:

«Արմենտել» ընկերության մարկետինգի տնօրեն Արմեն Սիմոնյանի տեղեկացմամբ, խաղարկության ժամանակ ավելի քան 7 հազար 800 GO քարտեր են հանձնվել խաղարկության մասնակիցներին, 45-ին տրվել են բջջային հեռախոսներ, իսկ գլխավոր մրցանակիՙ ավտոմեքենայի խաղարկությունը տեղի ունեցավ արդեն երեկ լրագրողների մասնակցությամբ:

SMS+GO խաղարկությանն այս ընթացքում մասնակցել են մոտ 48 հազար 800 մասնակիցներ, որոնց հեռախոսահամարների շրջանակներում էլ տեղի ունեցավ խաղարկությունը: Խաղարկությունն անցկացրեց հունական «Վելտի» ընկերության տնօրեն Վանգելիս Ստամատիկուսը, որի վստահեցմամբ, խաղարկությանը չեն մասնակցում «Արմենտելի» եւ «Վելտի» ընկերության աշխատակիցները:

Հունական ընկերության մշակած տեխնոլոգիաների միջոցով վայրկենապես որոշվեց «Ֆորդ ֆիեստա» շքեղ մեքենայի տերը: Ավտոմեքենան շահեց պարի պետական անսամբլի պարող Գեորգի Սանոյանը, որին անմիջապես զանգահարեց եւ գրասենյակ հրավիրեց «Արմենտելի» տնօրենությունը: 10 օր առաջ իր մեքենան վաճառած երիտասարդը զարմացավ եւ ուրախությամբ ընդունեց շահումըՙ շնորհակալություն հայտնելով հայաստանյան բջջային առաջին օպերատորին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4