Բուլղարիայի Վառնա քաղաքում սեպտեմբերի 7-10-ը միջազգային կոնֆերանսի շրջանակներում ծրագրվում է ցուցադրել ստավրոպոլցի ռեժիսոր Ալեքսանդր Սեմյոնենկոյի «Տարբեր ժողովուրդների որդիները» փաստագրական ֆիլմը Կուբանում էթնիկ խտրականության մասին: «Ռեգնումի» տեղեկացմամբ, ֆիլմը նկարահանվել է 2005-06 թթ. Կրասնոդարի երկրամասում եւ բովանդակում է էթնիկ փոքրամասնությունների երեխաների հանդեպ խտրականության վկայություններ: Սակայն սեպտեմբերի 5-ին Կրասնոդարի օդանավակայանում ֆիլմի կրիչ DVD-ին առգրավվել է, այնուհետեւ վերադարձվել վնասված: Չնայած դրան ֆիլմն այլ ճանապարհով հասել է Վառնա եւ կցուցադրվի կոնֆերանսում:
Ի՞նչ է սա նշանակում. պետական մոտեցո՞ւմ փաստերի ոչնչացմամբ, թե՞ մաքսավորների ինքնագործունեություն:
Ա.Հ.