Անընդունելի է, որ Եվրոխորհրդի անդամ երկրները միմյանց հետ հակամարտություն ունենան, տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը: Ըստ նրա, որեւէ պայմանով թեկուզ օրենսդրորեն նախատեսված կամ ինքնապաշտպանական նպատակահարմարությամբ, Եվրոպայի խորհրդի անդամը չպետք է պատերազմ սկսի:
Ռենե Վան դեր Լինդենը հայտարարել է. «Պատերազմը բացառված է: Մենք նախապատվություն ենք տալիս միայն այն որոշմանը, որին կարելի է հասնել խաղաղ միջոցներովՙ երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով: Եվ լրջագույն խնդիր կլինի, եթե կողմերից որեւէ մեկը պատերազմ սկսի: Դա անկասկած կբերի ԵԽԽՎ-ում լուրջ քննարկումների եւ, իհարկե, Եվրոխորհրդին անդամակցության նպատակահարմարության հարց կդրվի»:
Ա. Հ.