«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2006-09-09 | #173, 2006-09-12 | #174, 2006-09-13


ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Ֆրանսիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննարկել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին վերաբերող երեք մակարդակի հարցեր: Զրուցակիցները, արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, հստակեցրել են բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի խնդրահարույց կետերը, ուսումնասիրելով դրանց շրջանցման հնարավորությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել բուն բանակցություններից դուրս այն խոչընդոտներին, այլ ատյաններում առաջ քաշվող այն նախաձեռնություններին, որոնք շեղում են բանակցություններում ներգրավված կողմերի ջանքերը խաղաղ գործընթացից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Վարդան Օսկանյանը քննարկել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ ապատեղեկատվություն են տարածել, թե Օսկանյանը հրաժարվել է Մամեդյարովի հետ հանդիպումիցՙ պատճառաբանելով ՄԱԿ-ում ադրբեջանական նախաձեռնությամբ անցկացված հրդեհների բանաձեւը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4