«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2006-09-16 | #178, 2006-09-19 | #179, 2006-09-20


ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ

«Հյուրիեթ» ինտերնետային պարբերականը երեկ անդրադարձել է Օսմանյան կայսրության կալվածքների գրանցամատյանի գաղտնազերծման սահմանափակումներին: Մասնավորապես, Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հակառակվում է Օսմանյան կայսրության կալվածքների գրանցամատյանի փաստաթղթերը (դափու) ժամանակակից թուրքերենի վերածելուն եւ հրապարակելուն: Այդ փաստաթղթերի բացահայտմանը խոչընդոտելը պատճառաբանվում է, թե իբր դա կարող է շահագործվել էթնիկ եւ քաղաքական նպատակներով, ցեղասպանությանն առնչվող պահանջներով: Ազգային անվտանգության խորհուրդը հողային գրանցման մարմինների ղեկավարությանը հատուկ նամակով մեծապես խորհուրդ է տվել պահպանել այդ փաստաթղթերի սահմանափակ մատչելիությունը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4