Երկու հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրը, որով վերջնագիծը հատեց 3-րդ շրջանը: Երկու խաղերում էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Սակայն եթե «Բանանցի» եւ «Ուլիսի» մրցավեճում դարպասներն այդպես էլ մնացին անառիկ, ապա «Կիլիկիա»-«Գանձասար» խաղում խփվեց 4 գոլ: Այդ հանդիպումը 2 թիմերն էլ բավական ակտիվ անցկացրին` ստեղծելով գոլային մի շարք պահեր: Հաշիվը 12-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացեց «Կիլիկիայի» հարձակվող Լեւոն Ղասաբօղլյանը: «Գանձասարից» ընդամենը 2 րոպե պահանջվեց հավասարակշռությունը վերականգնելու համար: Այդ դրվագում անվստահ խաղաց «Կիլիկիայի» դարպասապահ Արմեն Կիրակոսյանը: Տուգանային հարվածով Քոչարյանը գնդակն ուղարկեց դարպասը, սակայն այն դիպչելով ձողին, հետ եկավ: Դարպասապահը փորձեց որսալ գնդակը, բայց այն դիպչելով նրան, հայտնվեց դարպասում: Առաջ անցնելով նշենք, որ ընդմիջումից հետո մարզիչները փոխարինեցին նրան:
29-րդ րոպեին «Գանձասարը» հաշվի մեջ առաջ անցավ շնորհիվ Արթուր Քոչարյանի 11 մ հարվածի: Բայց «Կիլիկիան» էլ պարտքի տակ չմնաց եւ մինչեւ ընդմիջման գնալը թիմի ռմբարկու Սարգիս Մովսիսյանը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Թեեւ 2-րդ խաղակեսում երկու թիմերն էլ ունեցան հաշիվը փոփոխելու մի քանի լավ հնարավորություններ, սակայն այդպես էլ դիպուկ հարված չկարողացան կատարել:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 21 | 17 | 3 | 1 | 60-16 | 54 |
2. Բանանց | 21 | 14 | 2 | 5 | 48-19 | 44 |
3. Միկա | 21 | 12 | 4 | 5 | 33-17 | 40 |
4. Արարատ | 21 | 11 | 4 | 6 | 37-27 | 37 |
5. Գանձասար | 21 | 6 | 3 | 12 | 22-46 | 21 |
6. Կիլիկիա | 21 | 4 | 4 | 13 | 26-48 | 16 |
7. Շիրակ | 21 | 3 | 6 | 12 | 13-45 | 15 |
8. Ուլիս | 21 | 3 | 2 | 16 | 18-39 | 11 |
Ռմբարկուները
Նշան Էրզրումյան | «Արարատ» | 17 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 17 |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 12 |
Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 12 |
Արթուր Քոչարյան | «Գանձասար» | 12 |
Ալեքս. Պետրոսյան | «Փյունիկ» | 10 |
Աշոտ Հայրապետյան