Թուրքական դատարանն արդարացրել է «ազգային արժանապատվությունը վիրավորելու» մեջ ամբաստանված կին գրող Էլիֆ Շաֆաքին: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ գրողին մեղադրանք էր ներկայացվել այն կապակցությամբ, որ նրա «Ստամբուլի արտաամուսնական որդին» վեպի հերոսները մեկնաբանություններ են անում Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրագործած հայերի ցեղասպանության վերաբերյալ: Էլիֆ Շաֆաքը շաբաթավերջին երեխա է ունեցել եւ ներկայումս դեռ ծննդատանն է, հաղորդում է Ռոյթերը:
Պ. Ք.