«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Չինաստանի Գուանչժոու քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում անհաջող են հանդես գալիս հայ ըմբիշները: Մինչեւ 55 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը տոնելով մեկ հաղթանակ եւ կրելով մեկ պարտություն, չկարողացավ հաղթահարել նախնական փուլի արգելքը եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նման ճակատագրի արժանացավ նաեւ մինչեւ 60 կգ քաշային կարգի ըմբիշների մրցավեճին մասնակցած Եվրոպայի չեմպիոն Կարեն Մնացականյանը: Նա առաջին իսկ մրցամարտում զիջեց մրցակցին եւ դադարեցրեց պայքարն առաջնության մեդալների համար:

Անհաջող հանդես եկան նաեւ արտերկրի մեր հայազգի ըմբիշները: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն էլ մեկնարկում անհաջողության մատնվեց: Մեդալների համար մղվող պայքարից դուրս մնաց նաեւ Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի ներկայիս չեմպիոն Վարդերես Սամուրղաշեւը (74 կգ): Նա 1/16 եզրափակիչում պարտվեց բելառուսցի Ալեքսանդր Միխալովիչին, որին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթել էր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4