«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2006-09-29 | #186, 2006-09-30 | #187, 2006-10-03


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՆԵՐԻ 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Հոկտեմբերի 1-ին Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մեկնեց Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Մերիդա քաղաք, որտեղ մասնակցելու է Բանկային վերահսկողների 14-րդ միջազգային կոնֆերանսին:

ԿԲ նախագահը կմասնակցի Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի եւ Տարածաշրջանային վերահսկիչ խմբերի ղեկավարների աշխատանքներին, որտեղ ներկայացվելու են բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքների եւ կառավարման ոլորտի հարցերը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են նաեւ գլոբալ ֆինանսական կայունության, զարգացող տնտեսություններում եւ ներքին շուկայում միջազգային բանկերի ներկայության, փոփոխվող տնտեսական միջավայրում վերահսկողության մարտահրավերների, Լատինական Ամերիկայի բանկային համակարգի մարտահրավերներին եւ հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հանդիպումներ են պլանավորված մի շարք երկրների կենտրոնական բանկերի նախագահների հետ:

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4