«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ՄԿՐՏՉՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆ ԻՍՊԱՆԱՑԻ ԿԱՄՊԻԼՈՆ Է

Երկրորդ միջին քաշում EBU-ի վարկածով Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի հայազգի բռնցքամարտիկ Մհեր Մկրտչյանն իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կիրականացնի հոկտեմբերի 12-ին, Սանկտ Պետերբուրգում: Նրա մրցակիցը կլինի իսպանացի Գաբրիել Կամպիլոն: Վերջինս, ինչպես եւ Մհեր Մկրտչյանը, առայժմ անպարտելի է: Կամպիլոն հաղթել է բոլոր 11 մենամարտերում (3-ը` նոկաուտով):

Մհեր Մկրտչյանը, որը ծնունդով գյումրեցի է, 2 տարով մեծ է մրցակցից: 30-ամյա Մհերը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 25 հանդիպումներից 23-ում հաղթել է (17-ը` նոկաուտով), 2-ն ավարտել է ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4