«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2006-10-04 | #189, 2006-10-05 | #190, 2006-10-06


«ՆԱԻՐԻՏԻ» ՆԱԽԿԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ «ՊԵՏՊՈԼԻՄԵՐՆ» ԱՆՑԱՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻՆ»

Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի հաղորդագրությունից, կառավարությունը որոշել է «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սեւան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ները եւ «Պետպոլիմեր» ՍՊԸ-ն միացման ձեւով վերակազմակերպել, միացնելով դրանք «Հայռուսգազարդին»: Որոշման ընդունումը պայմանավորված է այն բանով, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքից հետո պայմանագրային հիմունքներով գործարանի կառավարումը մինչ այդ իրականացնող «Պետպոլիմեր» ՍՊԸ-իՙ որպես առանձին իրավաբանական անձի հետագա գործունությունն այլեւս աննպատակահարմար է:

Ա.Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4