«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2006-10-04 | #189, 2006-10-05 | #190, 2006-10-06


ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆՆ ԷԼ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ

Ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական օրը կանայք վիճարկեցին մեդալները մինչեւ 63 եւ մինչեւ 69 կգ քաշային կարգերում: Կանանց մրցաշարում Հայաստանի առաջին պատվիրակի ելույթը հաջող էր: Մինչեւ 63 կգ քաշային կարգում 18-ամյա Մելինե Դալուզյանը երկամարտի 232 կգ (105+127) արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր: Նա փոքր բրոնզե մեդալներ նվաճեց նաեւ առանձին վարժություններում: Իսկ չեմպիոն հռչակվեց կրկին Չինաստանի ներկայացուցիչը` Հիաֆանգ Ցյույանը, որը երկամարտում ցույց տվեց 246 կգ (110+136) արդյունք: Արծաթե մեդալին արժանացավ ռուսաստանցի Սվետլանա Շիմկովան` 241 կգ (108+133):

Մինչեւ 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 20-ամյա Նազիկ Ավդալյանը երկամարտի 221 կգ (100+ 121) արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը 26 մասնակիցների մեջ: Չեմպիոնի կոչմանն արժանացավ ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն` 263 կգ (123+140): Ընդ որում պոկում վարժությունում նա 1 կգ-ով բարելավեց աշխարհի նախկին ռեկորդը, որ Աթենքի օլիմպիադայում սահմանել էր չին մարզուհի Շունհոնգ Լին: Արծաթե մեդալը եւս բաժին հասավ ռուսաստանցի մարզուհու` Տատյանա Մատվեեւային` 245 կգ (110+135): Բրոնզե մրցանակակիրը Կանադան ներկայացնող Էլիզաբեթ Լասենն էր` 238 կգ (102+136):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4