Այսօր Երեւանում տեղի կունենա «Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ» հերթականՙ երրորդ միջազգային միջբանկային համաժողովը: Համաժողովին հրավիրված են եւ ելույթներ կունենան Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, Մոսկովյան բանկերի արժութային ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Մամոնտովը, ինչպես նաեւ Հայաստանի բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանը եւ ուրիշներ: Միջոցառմանը կմասնակցեն ԱՊՀ եւ բալթյան երկրների մի քանի տասնյակ բանկերի, «Անելիք», «Արագ փոստ», «Յունիստրիմ», Private Money եւ այլ դրամական փոխանցումների համակարգերի ներկայացուցիչներ, իսկ կազմակերպիչներն են «Պլանետա դիասպոր» եւ «Անելիք-դրամական փոխանցումներ» համակարգերը:
Ա. Մ.