Շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում արդեն կայացել է 7 տուր: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 6 միավորով գլխավորում է ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն: 5,5-ական միավորով հաջորդ տեղերում են վրացի շախմատիստ Լեւան Պանցուլայան եւ ռուսաստանցիներ Նիկիտա Վիտյուգովը եւ Դմիտրի Ֆրոլյանովը: Հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Արման Փաշիկյանը, որն ունի 5 միավոր:
Կանանց մրցաշարում եռիշխանություն է: 5,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են վրացի շախմատիստուհի Սալոմե Մելիան, Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատույագ Մոնգոնտուլը եւ հնդիկ գրոսմայստեր Շահդեւ Տանիան: ԱՄՆ-ում բնակվող Տաթեւ Աբրահամյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան, առաջատարներից հետ է մնում կես միավորով: Հայաստանցի շախմատիստուհիներից լավագույն արդյունք ունի հանրապետության ներկայիս չեմպիոնուհի Սիրանուշ Անդրեասյանը, որի հաշվին գրանցված է 4 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ