«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2006-10-12 | #195, 2006-10-13 | #196, 2006-10-14


ԾՈՎԱՅԻՆ ԱՐԿՂԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ $6,2 ՄԻԼԻՈՆԻ ՆՊԱՍՏ

Միացյալ հայկական ֆոնդը մարդասիրական թռիչքներից բացի ծովային արկղերով է օգնություն առաքում Հայաստան: 2006 թվականի առաջին 9 ամիսներին ֆոնդը 93 ծովային արկղերով 6,2 մլն դոլար արժողությամբ մարդասիրական նպաստ է ուղարկել Հայաստան: Ֆոնդի նախագահ Հարութ Սասունյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին, որոնք առատաձեռնորեն զանազան մարդասիրական օգնություն են հատկացրել Հայաստանին: Այդ նվիրատուներն ենՙ World Vision U.S. Inc. ($459,000), Hope for the City ($489,000), «Բժշկական օգնություն հայերին» ($365,000) կազմակերպությունները, Centre Hospitalier Lucien Hussel հիվանդանոց ($312,000, Ֆրանսիա), Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, ($293,000), World Vision Canada հիմնարկը ($251,000), Vahe Enterprises հաստատությունը ($244,000), Միհրան Մահմուզյանն ու Ջեկ Մազմանյանը ($235,000), Ռուբիկ եւ Գիլտա Ասատրյանները ($221,000) եւ ուրիշներ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4