«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ՄԿՐՏՉՅԱՆԸ ՉՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

EBU-ի վարկածով Եվրոպայի չեմպիոն, նախկին գյումրեցի, ներկայումս Սանկտ Պետերբուրգում բնակվող Մհեր Մկրտչյանը վրաց բռնցքամարտիկ Դավիթ Գոգիայի հետ մենամարտում չկարողացավ պահպանել իր տիտղոսը: Երկրորդ միջին քաշային բռնցքամարտիկների մրցավեճը տեւեց 12 ռաունդ: Երեք մրցավարներից երկուսը հաղթանակը շնորհեցին Գոգիային (117-112, 115-113), մեկը նախապատվությունը տվեց Մկրտչյանին (116-114):

Պրոֆեսիոնալ ռինգում 30-ամյա Մկրտչյանն իր 25-րդ մենամարտն էր անցկացնում: Նա 2-րդ պարտությունը կրեց: Իսկ 23 հաղթանակներից 17-ը հայ բռնցքամարտիկը տոնել է նոկաուտով: Մհերի հասակակից Գոգիան անցկացնում էր 17-րդ մենամարտը, որից 15-ը նա ավարտել է հաղթանակով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4