Այսօր Փարիզում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) մասնակցությամբ: Մինչ այս հանդիպումը Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիին, որը երեկ ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին:
Ա. Հ.