«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


ԿՐԱԿԱՀԵՐԹԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՎՐԱ

Երեկ առավոտյան Վրաստանի Կոդորի կիրճում անհայտ հանգամանքներում կրակ է բացվել տարածաշրջան այցելած Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու վրա: Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության կայքէջի հաղորդմամբ, զոհեր չկան: Մերաբիշվիլու խոսքերով, կրակահերթեր են եղել Աժարա գյուղի ուղղությամբ «գրադ» հրթիռային կայանքիցՙ երեք անգամ: Նախարարի տեղեկություններով, կրակ է բացվել աբխազական կողմից, որտեղ ներկայումս Աբխազիայի պաշտպանական զինուժը զորավարժություններ է անցկացնում: Տեղի ունեցածը վրացական իշխանությունները գնահատում են աբխազական կողմի եւ Ռուսաստանի սադրանք, որը կասկածելիորեն համընկել է Պուտինի ուղիղ եթերով ասուլիսի հետ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4