Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրությունից, երեկ հանձնաժողովը քննարկել է մի քանի ընկերությունների կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու հարցը: Օրենքի հիշյալ խախտման կապակցությամբ կահույքի ներկրման, արտադրման եւ իրացման շուկայում գործող «Ի. Հարությունյան», «Իսարմե» եւ «Արսպի» ընկերությունները տուգանվել են 500 000 դրամով: Վերոհիշյալ ընկերությունները պարտավորվել են հանձնաժողովին ներկայացնել տուգանքը պետբյուջե վճարելու մասին հավաստող փաստաթուղթ, ինչպես նաեւ տվյալ շուկայում իրենց գործունեության մասին տեղեկատվություն:
Հաղորդագրության մեջ հիշատակվում է, որ երկրորդ անգամ միեւնույն խախտումը թույլ տալու դեպքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսվում է 2 միլիոն դրամ տուգանք:
Ա. Մ.