«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՏԵՍՔՈՎ ԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջետային գործընթացների վարչության պետ Դավիթ Համբարձումյանը երեկ ներկայացրեց կառավարության ընդունածՙ իրացվող տարածքների բնակիչներից սեփականության օտարման ժամանակ գանձված եկամտահարկի վերադարձման կարգը: Համաձայն այդ կարգի, 10 տոկոս եկամտահարկը, որ ժամանակին գանձվել է վերոնշյալ բնակիչներից, այս կարգը ուժի մեջ մտնելուց 1 ամիս հետո կվերադարձվի: Բացի այդ գումարներից, բնակիչներին կտրվի նաեւ օգնություն: Պատասխանելով այն հարցին, թե եկամտահարկի տեսքով գանձված գումարի վերադարձման ժամանակ դրամի արժեւորման հանգամանքը հաշվի՞ է առնվելու, Դավիթ Համբարձումյանը հայտնեց, որ նման դրույթ օրենքով նախատեսված չէ: Նա նաեւ նշեց, որ օգնության տրամադրումը նույնպես օրենքով նախատեսված չէ, բայց դա արվում է որպես բարի կամքի դրսեւորում: Վարչության պետը տեղեկացրեց, որ թյուրիմացության եւ օրենքի տարընթերցման հետեւանքով գանձված եկամտահարկի վերադարձման ընդհանուր գումարը մոտ 1 մլրդ դրամ է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4