Բառնաուլում` Ալթայի գեղարվեստի պետական թանգարանում, ցավալի միջադեպի հետեւանքով վնասվել են Հովհաննես Այվազովսկու մի քանի կտավներ, որոնք ցուցադրության էին բերվել Տյումենի կերպարվեստի թանգարանից: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը տեղեկացնում է, որ Բառնաուլի թանգարանը գտնվում է սովորական 5 հարկանի շենքի առաջին հարկում: Մի քանի օր առաջ թանգարանի առաստաղից սկսել է տաք ջուր հոսել վերեւի բնակարաններից մեկում առաջացած «ջրհեղեղի» հետեւանքով: Վնասվել են ոչ միայն եզակի կտավները, այլեւ ներքեւում շարված հազվագյուտ գրքերը, որոնց մի մասը բերված էր Տրետյակովյան պատկերասրահից: Բառնաուլի թանգարանից աշխատողները մի ամբողջ օր դույլերով դուրս են տարել կուտակված ջուրը:
Պ. Ք.