Ռուսաստանի կոմպոզիտորների տան առջեւ Արամ Խաչատրյանի հուշարձանի բացման արարողության հետաձգումը ասեկոսեներ է առաջադրել մայրաքաղաքի արվեստասեր (եւ ոչ միայն) հասարակության շրջանում: Ելնելով կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ներկա արտաքին քաղաքականության որոշ միտումնայնություններից, չար լեզուները լուրեր են տարածում, իբր, խանգարող հանգամանք է ծառայել այն «տխուր» փաստը, որ մեծանուն կոմպոզիտորը բախտի քմահաճույքով լույս աշխարհ է եկել... Թիֆլիսում` Վրաստանի ներկայիս մայրաքաղաք Թբիլիսիում...
Ռ. Հ.