Ինչպես տեղեկանում ենք ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական վեբ կայքից, ընկերության տնօրենների խորհուրդը երեկ համաձայնություն է տվել «Հայռուսգազարդի» լրացուցիչ թողարկման բաժնետոմսերի ձեռքբերմանը: Գործարքի արդյունքում «Գազպրոմի» բաժնեմասը «Հայռուսգազարդի» կանոնադիր կապիտալում 45 տոկոսից կհասնի 58 տոկոսի: Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում:
Ա. Մ.