«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2006-10-27 | #206, 2006-10-28 | #207, 2006-10-31


ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Արդեն երկրորդ տարին Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը Հայաստանում անցկացնում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների մրցանակաբաշխություն: Ուսուցիչների մեծարման այս տարվա հանդիսությունը տեղի ունեցավ Մայր աթոռ Սբ. Էջմիածնումՙ հոկտեմբերի 23-ինՙ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Ղուկաս աբեղա Զաքարյանի ողջույնի բացման խոսքով: «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցութային ծրագրի կատարված աշխատանքները ներկայացրեց նախարարության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Այս մրցանակաբաշխությանը հայ ժողովրդի պատմություն, հայ եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, բնագիտություն առարկաների: 24 ուսուցիչներ ստացան վկայականներ եւ խրախուսական մրցանակներ:

Լեւոն Մկրտչյանը Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ կրթության նախարարության համագործակցությունը դրական գնահատեցՙ գոհունակությամբ Ամենայն հայոց հայրապետիՙ կրթության հանդեպ ցուցաբերած հոգատարության համար:

Ուսուցիչների խրախուսական մրցանակների հովանավորներ նյույորքաբնակ Իրմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյան քույրերը ներկա էին հանդիսությանը: Նրանց բարերարությամբ է տպագրվել նաեւ հայ եկեղեցու պատմություն դասագրքերի մեթոդաբանական ձեռնարկը: Հայ լեզվին ու կրթությանն ամբողջովին նվիրյալ Սիլվա Տեր-Ստեփանյանն իր գնահատական վերաբերմունքը հայտնեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնին եւ Վեհափառին. «Հայրապետ, որ ոչ միայն հավատում է հայ լեզվին, հայ դպրոցին, հայեցի դաստիարակությանը, այլեւՙ իր արած գործնական քայլերով մեզ ներշնչում ու սատարում է մեր ազգային-հոգեւոր հարստությունների տարածմանը, հարստացմանը»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4