«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2006-10-31 | #208, 2006-11-01 | #209, 2006-11-02


ՆՈՐ ՏՆՕՐԵՆՆԵՐ ՈՒՆԵՑԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՎՍ 4 ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ

Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայության հաղորդմամբ, ակադեմիայի նախագահությունը երեկ հաստատել է 4 ՊՈԱԿ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենների թեկնածությունները: ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Արամ Պապոյանը, ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնումՙ Արսեն Հախումյանը, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտումՙ Արտակ Մկրտչյանը, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում Հայկ Հարությունյանը:

Մոտակա ժամանակահատվածում ԳԱԱ նախագահությունում կքննարկվեն մյուս ինստիտուտների տնօրենների թեկնածությունները, քանի որ 65 տարին լրանալու պատճառով պաշտոնից ազատվել էր 23 տնօրեն:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4