«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2006-10-31 | #208, 2006-11-01 | #209, 2006-11-02


Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԱԱԾ-ՈՒՄ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՊԱՀԵԼԸ

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանին այս երկուշաբթի Հայաստանի ազգային անվտանգության մեկուսարանից ազատ արձակելը նույնքան տարօրինակ էր, որքան տեղեկությունների համաձայն, սահմանն անօրինական հատելու համար նրա ձերբակալումն ու 19 օր մեկուսարանում պահելու հանգամանքները: «Ազգի» տեղեկությունների համաձայն, Վահագն Չախալյանի գործունեությունը թերեւս այնքան էլ միօրինակ չէ եւ չի կարող հանգեցվել զուտ ՀՀ ԱԱԾ մեկուսարանում «սահմանի անօրինական խախտում» հիմնավորմամբ հայտնվելուն: Գուցե իրականում ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում Վահանգ Չախալյանին պահելու անհրաժեշտությունը թելադրված էր Վրաստանի՞ց, եւ իրավիճակը Ջավախքում Չախալյանի բացակայությամբ ավելի վերահսկելի ու հանգիստ պահելու նպատա՞կ ուներ: Նշենք, որ որոշ լուրերի համաձայն, Վահագն Չախալյանի հետ կապված պատմությունը պայմանավորված է ջավախահայերի միջեւ խնդիրներով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4