«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ աճել են

Նոյեմբերի 6-7-ը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով պաշտոնական այցով կմեկնի այդ երկիր: Բացի երկու երկրների նախագահների առանձնազրույցից, նախատեսվում են ընդլայնված կազմով հայ-ղազախական բանակցություններ, միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: Ռոբերտ Քոչարյանը նաեւ հանդիպումներ կունենա Ղազախստանի գործարար շրջանակների եւ շուրջ 20-25 հազարանոց հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Տնտեսական հարաբերությունների խորացմանը թերեւս առանձնակի ուշադրություն հատկացվի, քանի որ երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն: Այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է 4,2 մլն դոլար: Սակայն հարկ է նշել, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ապրանքաշրջանառության ծավալները կրկնապատկվել են: Ուշագրավ է եւս մեկ հանգամանք: Ղազախստանը այն սակավաթիվ երկրներից է, որի հետ Հայաստանն ունի արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ: Հայաստանից Ղազախստան արտահանվել են 2,7 մլն, հակառակ ուղղությամբՙ 1,5 մլն դոլարի ապրանքներ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4