Ռուսաստանի խոշորագույն մասնավոր լրատվական հոլդինգը` «Պրոֆ-մեդիան», օրերս գնեց «Ռամբլեր մեդիա լիմիթեդ» ընկերության վերահսկիչ փաթեթը եւ իր տեսակի մեջ դարձավ խոշորագույնը Արեւելյան Եվրոպայում` մեկ միլիարդ դոլար արժողությամբ: Հոլդինգը հետեւողականորեն իրականացնում է իր ռազմավարությունը, որի նպատակն է ավանդական լրատվամիջոցներից անցնել էլեկտրոնայինի:
«Պրոֆ-մեդիան» տնօրինում է ռադիո-հեռուստատեսային ալիքներ, հրատարակչություններ, ամսագրեր, թերթեր, ինտերնետային ծառայություններ եւ այլն: Սակայն այստեղ ամենագլխավորն այն է, որ հոլդինգի ղեկավարն է մեր հայրենակից Ռաֆայել Ակոպովը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա