Եվրոմիության բոլոր օդանավակայաններում անվտանգության նկատառումներով այսուհետեւ հեղուկների տեղափոխման նոր կանոններ կգործեն: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, թույլատրվում է տեղափոխել քսուքներ եւ պարֆումերիայի հեղուկներ, եթե դրանք չեն գերազանցում 100 մլ-ը: Ընդ որում, տեղափոխվող հեղուկները կտեղավորվեն առանձին թափանցիկ փաթեթում, որը կբացվի եւ կփակվի թռիչքի ժամանակ: Հնարավոր կլինի տեղափոխել նաեւ հյութեր միայն այն դեպքում, երբ ձեռք են բերվել Duty Free-ից: Արգելքի տակ չեն դրվում դեղամիջոցները եւ մանկական սնունդըՙ ստուգումն անցնելիս դրանց անվտանգությունը ցուցադրելու դեպքում:
Ա. Հ.