Երեկ երեկոյան ժամը 7-ի սահմաններում իր հարազատ Էջմիածին քաղաքում, որտեղ բնակվում էր Հայաստան վերադառնալուց հետո, սրտի անբավարարության հետեւանքով մահացել է ռաբիս երաժշտության ամենահայտնի դեմքերից Արամ Ասատրյանը: Նա ուներ Հայաստանում, նաեւ Միացյալ նահանգներում եւ Ավստրալիայում երկրպագուների մեծ բանակ, իսկ իր ձայնագրությունները մեծ պահանջարկ ունեին հայկական շուկայում: