Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության երեկվա նիստում հաստատվել են գիտահետազոտական եւս 3 ինստիտուտների տնօրեններ: Ակադեմիայի լրատվական ծառայության հաղորդմամբ, երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է ինստիտուտի գիտխորհրդի եւ աշխատակազմի առաջադրած միակ թեկնածու Արկադի Կարախանյանը:
Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Բագրատ Բադիկյանի թեկնածությունը:
Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար առաջադրված 2 թեկնածուներից հաստատվել է Աննա Բոյաջյանի թեկնածությունը: Նրան առաջադրել էր ակադեմիկոս Ստամբոլցյանը, իսկ մյուս թեկնածուինՙ Աստղիկ Փեփոյանինՙ ինստիտուտի գիտական խորհուրդը:
Երկար քննարկումից հետո ձայների 6 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ տնօրեն է դարձել Աննա Բոյաջյանը, որն իր մրցակցին գերազանցել է իր գիտական աշխատանքների քանակով, ներկայացրած ծրագրով եւ աշխատանքային փորձով:
Ռ. Պ.