«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2006-11-11 | #217, 2006-11-14 | #218, 2006-11-15


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՈՉ-ՈՔԻՆ

Մոսկվայում երեկ կայացավ Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրը: Ուշադրության կենտրոնում էր առաջատարներ Ռուսլան Պոնոմարյովի եւ Լեւոն Արոնյանի վճռորոշ նշանակություն ունեցող պարտիան: Մրցակիցները որոշեցին ռիսկի չդիմել եւ արդեն 25-րդ քայլին հաշտություն կնքեցին: Այդ պարտիան առաջինն ավարտվեց: 7 տուրից հետո Արոնյանն ու Պոնոմարյովն ունեն 4,5-ական միավոր:

Բորիս Գելֆանդը սպիտակներով 43-րդ քայլին պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին եւ վաստակեց 4 միավոր: Գրիշչուկն էլ 51-րդ քայլին սպիտակներով առավելության հասավ Շիրովի նկատմամբ: Մյուս առաջատարըՙ հունգարացի Պետեր Լեկոն սեւերով 55-րդ քայլին հաշտություն կնքեց Մագնուս Կառլսենի հետ եւ նույնպես վաստակեց 4.5 միավոր: Վերջինն իրենց մրցավեճն ավարտեցին Մորոզեւիչն ու Մամեդյարովը: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4