«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2006-11-16 | #220, 2006-11-17 | #221, 2006-11-18


ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԴԱՇՏՈ՞ՒՄ ԷԼ ԵՆ ՍՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարցնում է Հրանտ Խաչատրյանը

Նախորդ օրն ուշ ժամի ստանալով ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի անդրադարձը ՍԻՄ-ի եւ իր շուրջը ստեղծված վիճակի ներկա պահին` մենք թողել էինք հրապարակելու այսօր: Բայց մամուլն արդեն հրապարակել է, այնպես որ ճիշտ համարեցինք հենց իրեն հարցնել, թե ինչո՞ւ հատկապես հիմա այդպիսի «Հայացք քաղաքականությանը կողքից»: Նրա ասելով` չեն կատարվել այն պայմանները, որ դրել էր իր հրաժարականի ժամանակ. «Որպես երկրի քաղաքացի, որպես գործին առնչվող մարդ` հայտարարում եմ մյուս կուսակցություններին եւ հատկապես նրանց, ովքեր շտապել են աջակցություն հայտնելՙ (բաբուխանյանականներին-Մ.Խ.), էդ հարցը ներկուսակցական խնդիր չէ այլեւս, ոչ մեկին չի հաջողվի էդպես փակել. ստին, կեղծիքին եւ բռնությանը էս հանրապետությունում, որպես քաղաքական մեթոդի, պետք է վերջ տրվի: Հետո ինչ, որ դատարանները կոռումպացված են, իշխանությունները չեն հետեւում վիճակին: Հիմա ի՞նչ, ընդդիմադիրների դաշտո՞ւմ են սկսում ստի վրա կառուցել իրենց քաղաքականությունը: Ես բազմաթիվ նմանատիպ մեթոդներից կարող էի օգտվել` կուսակցությունը մաքրել...»:

Հ. Խաչատրյանը նաեւ անհամաձայնություն հայտնեց մեկ օր առաջ «Ուրբաթ» ակումբում Խոսրով Հարությունյանի հայտնած այն մտքին, որը, վերցնելով Հ. Խաչատրյանի ասած մի արտահայտությունը` «Քիչ հետո կուսակցությունում կհայտնվեմ փոքրամասնության մեջ», քննադատում է նրան, թե դա Հրանտի կողմից ներքին դեմոկրատիան, այլակարծությունը չհարգելու փաստ է.«Ճիշտ հակառակն եմ ասել, որ փոքրամասնության մեջ կհայտնվեմ քվեարկության կեղծիքների միջոցով, այլ ոչ թե որպես գաղափարական փոքրամասնություն... Այն գաղափարներով, որոնց ջատագովն եմ, թեկուզեւ որպես երկրի քաղաքացի, փոքրամասնություն չեմ կազմում, իշխանություններն են փոքրամասնություն այս երկրում: Եվ հիմա էլ ընդդիմադիրի կեցվածքով, ուրեմն, վեր կենալ, կեղծիքին աջակցել ու օրինակ բերել, թե ես դեմ եմ եղել ներքին դեմոկրատիային, իհարկե ես չեմ հանդուրժի», Խ. Հարությունյանին եւ մյուսներին զգուշացրեց Հ. Խաչատրյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4