Եվրոմիությունում նախագահող Ֆինլանդիան Թուրքիային մինչեւ դեկտեմբերի սկիզբը ժամկետ է տվել նավահանգիստներն ու օդանավակայանները Կիպրոսի առջեւ բացելու համար: Հակառակ դեպքում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները կընդհատվեն:
Ֆինլանդիայի վարչապետ Մատրի Վանհանենի ելույթում ընդգծել է, որ «թուրքական հարցը» չի բարձրացվելու ԵՄ դեկտեմբերի 14-15-ի գագաթաժողովում, եւ «որոշումները պետք է ընդունվեն մինչ այդ»:
Վարչապետի խոսքերով, Ֆինլանդիան Թուրքիայի պատասխանին կսպասի «դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»: Եթե նավահանգիստներն ու օդանավակայանները չբացվեին, ապա ԵՄ-ը «կվերանայի այդ քայլի հետեւանքները» Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընդունման միջոցով:
Պ. Ք.