«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2006-11-17 | #221, 2006-11-18 | #222, 2006-11-21


ՆՈՐԱՀԱՅՏ ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉԸ

Եթե բրեժնեւյան տարիներին «պալատական» գեղանկարիչ էր համարվում Դմիտրի Նալբանդյանը, ապա նույն «պատվին» էր արժանացել նաեւ մեր մյուս հայրենակիցըՙ Վլադիմիր Մուսայելյանը, ճիշտ է, այս անգամ որպես առաջնորդի անձնական լուսանկարիչՙ 13-ամյա ստաժով:

Եթե հիշում եք, կոմունիստական առաջնորդները «հողեղեն» անձնավորություններ չէին. մենք նրանց տեսնում էինք միայն պաշտոնական իրավիճակներում: Իսկ ահա Ռուսաստանի պետական պատմական թանգարանում բացված ցուցահանդեսն անչափ հետաքրքրական ու շահեկան է հենց այն առումով, որ Մուսայելյանն իր հերոսին ներկայացնում է նաեւ որպես... մարդուՙ կենցաղում, ընտանիքում, որսի ժամանակ եւ այլն: Այդ լուսանկարները, հայտնի պատճառներով, այն ժամանակ չէին կարող հրապարակվել, սակայն Մուսայելյանը դրանք զամբյուղ չի գցել: Եվ ճիշտ է արել: Համենայն դեպս, գոնե այսօր կարող ենք տեսնել, որ «թանկագին» Լեոնիդ Իլյիչն էլ է կենցաղային իրավիճակներում հուզվել, հրճվել, զարմացել, ոգեւորվել եւ այլն:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4