Միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Միրանդայի հետ մենամարտում ծնոտի կոտրվածք ստանալուց եւ վիրահատվելուց հետո շարունակում է ապաքինվել: Նրա մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդը տեղեկացրել է, որ Աբրահամը հավանաբար ռինգ կվերադառնա հաջորդ տարվա ապրիլին, երբ ամբողջությամբ կվերականգնվի եւ կավարտի բուժման կուրսը: Զաուերլանդը ծրագրել է Արթուրի հաջորդ մենամարտն անցկացնել ԱՄՆ-ում: Իսկ թե ով կլինի Աբրահամի մրցակիցը, հայտնի կդառնա ավելի ուշ, երբ հայ բռնցքամարտիկը լրիվ պատրաստ կլինի մենամարտին ու կոնկրետ բանակցություններ կվարվեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ