«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


«ՍՏՅԱՈՒԱՆ» ԵՎ ԿԻԵՎԻ «ԴԻՆԱՄՈՆ» ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆՈՎ

նչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը դժգոհ է Բուխարեստի «Ռապիդում» իր ներկա իրավիճակից: Նրա տարեկան աշխատավարձը 100 հազար եվրո է: Քարամյանը թիմում ամենացածր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: Նրա պայմանագրի ավարտման ժամկետին 6 ամիս է մնացել: Քարամյանը «Ռապիդի» ղեկավարությանն արդեն առաջադրել է իր պայմանները` պահանջելով եռապատկել աշխատավարձը: Սակայն առայժմ ակումբի նախագահ Գեորգե Կոպոշը չի համաձայնում հայ ֆուտբոլիստի պահանջին: Նա մտադիր է Քարամյանի հետ եւս մեկ անգամ բանակցել` նրան թիմում պահելու համար:

Եվ ահա հայտնի է դարձել, որ Արտավազդ Քարամյանով սկսել է հետաքրքրվել ռումինական «Ստյաուան», որն արդեն բանակցել է հայ ֆուտբոլիստի հետ: «Ստյաուան» պատրաստ է Քարամյանին թիմ հրավիրել արդեն ձմռան տրանսֆերային շրջանում: Ինչպես ռումինական Gazeta Sporturilor թերթին տված հարցազրույցում նշել է Արտավազդը, իր հետ խոսել է նաեւ Կիեւի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը, երբ թիմը Ռումինիայում էր գտնվում «Ստյաուայի» հետ հանդիպում անցկացնելու համար: Ըստ Քարամյանի, հանդիպման ընթացքում ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն չի բացառվում, որ տեղափոխվի Կիեւի «Դինամո», որը վաղուց էր հետաքրքրվում իրենով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4