«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2006-11-23 | #225, 2006-11-24 | #226, 2006-11-25


ՊԱՅԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ-ՄՈԶԴՈԿ ԳԱԶԱՏԱՐԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՈՒՄ

Թբիլիսի-Մոզդոկ գազատարով գազամատակարարման խափանումը պայթյունի հետեւանքով չի ազդել գազապահովման վրա ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում: Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խետագուրիի հավաստմամբ, Վրաստանը գազ է ստանում բացառապես այլ գազատարով, որն աշխատում է սովորական ռեժիմով, սովորական ծանրաբեռնվածությամբ: Հյուսիսային Օսիայի տարածքում տեղի ունեցած պայթյունի պատճառով վնասված գազատարն իրականում 700 մմ տրամագիծ ունեցող խողովակաշարն է, որը Հյուսիսային Կովկասի շրջանների պահանջարկն է ապահովում, ընդ որումՙ Վրաստանը հիշատակված գազատարով գազ չի ստանում 2001 թ.-ից: Ինչ վերաբերում է Հայաստան գազամատակարարմանը, ապա «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի «Ռեգնումին» փոխանցած տեղեկության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել պահեստային կայանում, որը չի կարող ազդել գազամատակարարման գրաֆիկի վրա:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4