Կրասնոդարում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի պատվիրակները: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի ղեկավարությամբ մրցագորգ դուրս կգան Էդուարդ Աթայանը (60 կգ), Սուրեն Ինոսյանը (60 կգ), Սուրեն Ադյանը (66 կգ) եւ Գեղամ Կարապետյանը (74 կգ): Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում է միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ