Հռոմի պապի լռությունը Հայոց ցեղասպանության մասին ամոթ է: «ABC news»-ի տեղեկացմամբ, Բենեդիկտոս 16-րդի Թուրքիա այցելությանը նման գնահատական է տվել Մայքլ Ջեքսոնի, Սկոտ Փիթերսոնի, Ռոջեր Քլինթոնի եւ շատ հայտնի մարդկանց իրավաբան Մարկ Կիրակոսը: Ըստ նրա, Բենեդիկտոս 16-րդն, ըստ էության, բաց թողեց Հայոց ցեղասպանության առնչությամբ դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունը Թուրքիա կատարած պատմակայն այցելության ընթացքում:
Ըստ հոդվածագրի, երկար ժամանակահատվածի համար քրիստոնեական եւ այլ փոքրամասնությունները Թուրքիայում լռելյայն դիմադրել են իրենց իրավունքների ոտնահարմանը եւ պետականորեն հովանավորված հին եկեղեցիների ու պատմական այլ հուշարձանների ավերմանը, որոնցից որոշ հուշարձաններ ունեցել են ավելի քան երկու հազարամյակի պատմություն:
Ա. Հ.