«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2006-12-02 | #232, 2006-12-05 | #233, 2006-12-06


ԵՎՍ ՉՈՐՍ ՆՈՐԸՆԾԱՆԵՐ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՅԾԱՌԱՑՄԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 3-ին Մայր աթոռ Սբ. Էջմիածնում սբ. պատարագի ընթացքում, ձեռամբ Անուշավան եպս. Ժամկոչյանի, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ քահանայից լսարանի շրջանավարտ չորս սարկավագներ ստացել են քահանայական ձեռնադրություն: Ձեռնադրող սրբազան հայրը նորընծա քահանաներին վերանվանել է հոգեւոր նոր անուններով: Նվեր սրկ. Մելքումյանը կոչվել է Տ. Ահարոն, Արկադի սրկ. Օրդոյանը` Տ. Արարատ, Ներսեհ սրկ. Սարգսյանը` Տ. Մարկոս եւ Սեւակ սրկ. Գալստյանը` Տ. Փառեն:

Ձեռնադրությունից հետո Անուշավան սրբազանը դիմելով նորաօծ հոգեւորականներին ասել է. «Սիրելի նորաօծ հայրեր, աստվածային խոսքի մշակներ լինելը սոսկ բառերով չի սահմանափակվում. այն իր մեջ որքան քաղցրություն եւ ուրախություն ունի, այնքան էլ` դառնություն եւ դժվարություն: Քրիստոսի առաքյալ դառնալը միայն այս պահով չի սահմանափակվում եւ միայն օծում ստանալով չի որոշվում: Դուք ձեր ողջ կյանքի ու ծառայության ընթացքում պետք է դառնաք արժանի քարոզիչն ու մշակը, արժանի առաքյալն ու սպասավորը մեր եկեղեցու եւ ժողովրդի»:

Մայր աթոռում իրենց քառասնօրյա պահեցողության շրջանն ավարտելուց հետո Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ քահանա հայրերը հովվական ծառայության կկոչվեն հայ եկեղեցու տարբեր թեմերում:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4