Մտահոգված վերջին ընտրությունների արդյունքում ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակով եւ ցանկանալով պահպանել իր շահերն այդ հզոր կառույցում, Թուրքիան օրերս նոր պայմանագիր է կնքել «Գլովետ պարկ» քարոզչական կոնցեռնի հետ, որը ղեկավարում են Քլինթոնի կառավարության անդամները, այդ թվում նաեւ նախորդ նախագահի խոսնակ Ջո Լոքպարթը: Այս կոնցեռնն արդեն մի տարի աշխատում էր հօգուտ Անկարայի, բայց սոսկ որպես Վաշինգտոնում թուրքական դեսպանատան խորհրդատուՙ մասնավորապես հասարակայնության հետ հարաբերությունների մշակման ոլորտում: Այս մասին է հաղորդում «Գլոբալ հայ տեղեկատվական ծառայությունը», ավելացնելով, որ մինչեւ կոնգրեսական ընտրություններն Անկարան օգտվում էր «Լիվինգստոն գրուպի» քարոզչական ծառայություններից: Վերջիններս 9 միլիոն դոլարի դիմաց ամեն ջանք գործադրել են, որ Թուրքիան ԱՄՆ-ից ստանա 1 միլիարդ դոլարի դաշնային վարկեր, եւ որ Կոնգրեսում տապալվի Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող բանաձեւը:
Հ. Ծ.