«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2006-12-13 | #239, 2006-12-14 | #240, 2006-12-15


«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՓԱՍՏԵՐԸ»

Այս թեմայով դեկտեմբերի 18-ին, ժամը 20-ին Ամստերդամի համալսարանում անգլերեն դասախոսություն կկարդա ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը:

Դասախոսությունից առաջ կցուցադրվի 1997-ին 57 րոպե տեւողությամբ Humanist Broadcasting-ի հեղինակած «Լռության պատ. հայերի ճակատագրի մասին տաբուն» վավերագրությունը, որում գլխավոր դեր է հատկացված Աքչամին:

Աքչամի վերջին գիրքըՙ «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» հոլանդերեն կհրատարակվի 2007-ի մայիսինՙ Nieuw Amsterdam հրատարակչությունում:

Դասախոսության կազմակերպիչը CREA-Studium Generale էՙ Humanist Broadcasting-ի, Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսմանց կենտրոնի համագործակցությամբ:

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4